Ի՞նչ եմ տանելու ինձ հետ, երբ կանգնեմ Աստծո առջև

Ի՞նչ եմ տանելու ինձ հետ, երբ կանգնեմ Աստծո առջևԱսում են` դատարկ ձեռքը սառն է ու աղքատ, իսկ «տվող» ձեռքը` ջերմ ու գեղեցիկ: Արդյոք ի՞նչ եմ տանելու ինձ հետ, երբ գնամ այնտեղ` իմ Երկնային Հոր մոտ…

Երկար խորհելուց հետո հասկացա, որ ոչինչ չի կարող նվեր լինել Աստծո համար: Ո՛չ փողը, ո՛չ էլ ունեցվածքը չեն կարող մեզ հետ երկինք մտնել: Ուրեմն ի՞նչ մնաց ինձ, ի՞նչ պետք է տանեմ այնտեղ, մի՞թե այդքան աղքատ եմ… Ո՛չ, իհարկե, ո՛չ…

Ինձ հետ եմ տանելու Տիրոջը երկրպագելու ժամերը, որոնք եղել են կյանքիս ամենաճշմարիտ և ջերմ պահերը:

Տանելու եմ այն բոլոր հոգևոր պտուղները, որոնք արդյունքն են իմ ցանած սերմերի:

Տանելու եմ իմ հաղթական սերը` ընտանիքիս, ընկերներիս ու մարդկանց նկատմամբ:

Տանելու եմ մխիթարանքի այն բոլոր խոսքերը, որ ցանել եմ յուրաքանչյուր կոտրված սրտում:

Տանելու եմ ամեն մի ժպիտ, որ նկարել եմ ինձ հադիպած տխուր դեմքի վրա:

Տանելու եմ քրտինիքի յուրաքանչյուր կաթիլ, որ թափել եմ «արդար հաց» վաստակելու համար:

Տանելու եմ այն բոլոր պատգամները, որոնք բխել են Տիրոջը սիրահարված իմ սրտից: 

Տանելու եմ իմ բոլոր աղոթքները` հիվանդների, հուսահատների, չփրկված մարդկանց, թշնամիների ու հարազատների համար:

Տանելու եմ հավատարմությունս, որ ցուցաբերել եմ Տիրոջը ծառայելու և Նրա Խոսքը կատարելու մեջ:

Տանելու եմ հալածանքի այն բոլոր պահերը, որ ունեցել եմ իմ Տիրոջ համար…

Ուաքիմ Էսքեֆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s