Ի՞նչ է կատարվում երկնքում…

Ի՞նչ է կատարվում երկնքում…
Մի անգամ երազ տեսա, իբր ընկել եմ երկինք և կողքիս հրեշտակ է կանգնած: Նա առաջարկեց ուղեկցել ինձ և ցույց տալ այն ամենը, ինչ կատարվում է երկնքում:
Մենք երկար քայլում էինք, մինչև կանգ առանք մի մեծ սենյակում, ուր բազմաթիվ հրեշտակներ կային, և իմ ուղեկցորդն ասաց.
— Սա ստանալու բաժինն է: Այստեղ են հասնում բոլոր խնդրանքները, երբ մարդիկ դիմում են Աստծուն՝ աղոթքի ժամանակ: Աշխույժ եռուզեռ կար: Հրեշտակները տեսակավորում էին խնդրանքների ամբողջական ցուցակներ՝ աշխարհի բոլոր ծայրերից հավաքված: Այնուհետ մենք շարունակեցինք քայլել միջանցքով և կանգ առանք մեկ ուրիշ սրահի դռան առջև.
— Իսկ այստեղ,- ասաց հրեշտակը,- փաթեթավորման և առաքման բաժինն է: Այստեղ է Աստծո շնորհը, որ խնդրում են բազում մարդիկ: Այն բաժանվում է և ուղարկվում նրանց:
Եվ կրկին ուշադրությունս գրավեց այն, որ այստեղ ևս շատ իրարանցում կար, բոլորը զբաղված էին: Բազմաթիվ հրեշտակները ջանասիրաբար աշխատում էին այս բաժնում ևս, չէ՞ որ մարդիկ այդքան շատ խնդրանքներ ունեին, ուստի շատ գործ կար անելու: Այնտեղից դուրս գալուց հետո մենք հասանք այդ երկար միջանցքի վերջին սենյակին, որը շատ փոքր էր:
Ի զարմանս ինձ՝ այնտեղ միայն մեկ հրեշտակ էր նստած՝ անգործ, ով իրականում չգիտեր՝ ինչով զբաղվել:
— Իսկ սա շնորհակալության, գոհության բաժինն է,- ցածր ձայնով ասաց հրեշտակը՝ ամոթխած խոնարհելով աչքերը:
— Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Այստեղ իսկապե՞ս ոչ մի աշխատանք չկա անելու,- հարցրի ես:
— Շատ ցավալի է,- խոր շունչ քաշելով ասաց հրեշտակը:- Երբ մարդիկ ստանում են այն ամենը, ինչ խնդրել էին, մոռանում են գոհություն հայտնել Աստծուն, միայն շատ քչերն են դա հիշում և անում:
— Իսկ ինչպե՞ս կարելի է ուղարկել շնորհակալությունը՝ ի նշան այն բանի, որ ստացել ես խնդրածդ,- կրկին հարցրի ես:
— Շատ պարզ,- պատասխանեց հրեշտակը,- պարզապես պետք է ասել՝ «Շնորհակա՛լ եմ, Տե՛ր»:
Եթե սառնարանումդ սնունդ ունես, մարմնիդ՝ հագուստ, գլխավերևումդ՝ տանիք և քնելու տեղ, ապա դու ավելի հարուստ ես, քան այս աշխարհի մարդկանց 75%-ը:
Եթե գումար ունես բանկում, դրամապանակում և նույնիսկ մանրադրամ՝ գրպանում, ապա դու արդեն ընդգրկվում ես այս աշխարհի ունևորների ութ տոկոսի մեջ:
Եթե առավոտյան արթնանալիս առողջ ես քեզ զգում, ապա անխոս դու ավելի երջանիկ ես այն բազմաթիվ մարդկանցից, ովքեր նույնիսկ չեն վերապրում այս օրը:
Եթե երբեք չես զգացել ցավ պայքարում, ազատազրկության մենակությունը, հոգեվարքի կամ քաղցի տառապանք, ապա դու կատարելապես առաջ ես անցել աշխարհի 700 մլն մարդուց:
Եթե ամեն օր գալով եկեղեցի՝ կարող ես աղոթել առանց հալածանքների, ձերբակալությունների, մահացու կտտանքների վախի, ապա դու նախանձելի իրավիճակում ես աշխարհի 3 մլրդ մարդու համեմատությամբ:
Եթե ծնողներդ ողջ են և մինչ օրս միասին են… ապա դու բավական հազվագյուտ մարդ ես:
Եթե կարող ես բարձր պահել գլուխդ և ժպտալ, ապա դու չես համապատասխանում նրանց չափանիշներին, ովքեր գտնվում են կասկածանքների և հուսալքության հորձանուտում:
Իսկ եթե դու ստացար այս ուղերձը, ապա այս պահին պատկանում ես աշխարհի այն մեկ տոկոս մարդկանց թվին, ում հնարավորություն է տրվում:
Սիրելինե՛ր, պարզապես գոհություն հայտնեք Աստծուն այն ամենի համար, ինչ-որ ունեք: Շնորհակալ եղեք նաև նրա համար, որ այժմ կարող եք կարդալ այս տողերը, քանի որ աշխարհում շուրջ 2 մլրդ մարդ զրկված է այդ հնարավորությունից:
http://www.crossnews.am/2013/05/16/heaven/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s