Մենք կարող ենք լսել Աստծուն. Ջոյս Մայեր

Ահա կույսը կհղանա և որդի կծնի, և Նրա անունն Էմմանուէլ կկանչեն, որ թարգմանվում է՝ Աստված մեզ հետ: (Մաթևոս 1.23)

Հիսուս աշխարհ եկավ, որպեսզի մենք կարողանանք ազատ լինել մեր մեղքերից, ճանաչել Աստծուն և վերապրել Նրա պատրաստած լավագույնը մեր կյանքում: Նա ցանկանում է ունենալ մտերիմ հարաբերություն մեզ հետ և «հրավիրված» լինել մեզ վերաբերող ամեն ինչում: Ահա թե ինչու է Աստծո անուններից մեկը Էմմանուէլ, այսինքն՝ «Աստված մեզ հետ»: Նա ցանկանում է լինել մեզ հետ, սերտորեն «ներառված» լինել մեր կյանքում: Տերը կամենում է, որպեսզի մենք ճանաչենք Իր ձայնը և հետևենք Իրեն:

Աստծո կամքն է, որպեսզի մենք հստակորեն լսենք Իրենից: Նա բնավ չի ցանկանում՝ ապրենք մոլորության և վախի մեջ: Մենք պետք է լինենք վճռական, ապահով և ազատ: Տերը փափագում է, որ ամեն մեկս քայլենք Իր՝ մեզ համար ունեցած ծրագրի լիության մեջ:

Այո՛, մտերիմ լինելով Աստծո հետ՝ մենք կարող ենք լսել Նրան: Տիրոջ հետ մեր անձնական հարաբերության խորությունը հիմնված է Նրա հետ սերտ կապ հաստատելուց: Աստված խոսում է մեզ հետ: Այսպիսով մենք առաջնորդվում ենք, թարմանում, վերականգնվում ու նորոգվում:

Որևէ մեկին լսելու համար անհրաժեշտ առաջին քայլն ունկնդրելն է: Ձեր ականջը թող հարատև ուշիմ լինի դեպի Նա: Տերը կխոսի և կասի, որ սիրում է ձեզ: Նա սիրում է ձեզ: Աստված ուզում է հանդիպել ձեզ՝ ձեր ամեն խնդիրներով հանդերձ. Նա կանի ավելին, քան երբևէ կարող էիք մտածել կամ պատկերացնել (տեսե՛ք Եփեսացիս 3.20 խոսքը): Նա երբեք ձեզ չի թողնի և չի լքի (Եբրայեցիս 13.5): Լսե՛ք Նրան և հետևե՛ք Նրան ձեր կյանքի բոլոր օրերում:

Դուք պատկանում եք Աստծուն, Նրա հոտին: Հիսուս ասաց, որ Իր գառները ճանաչում են Հովվի ձայնը. օտարի ձայնին չեն հետևի (Հովհ. 10.4-5): Դուք կարող եք լսել Աստծուն. սա որպես քրիստոնյա` ձեր ժառանգության մասն է: Այլևս երբեք հակառակին չհավատա՛ք:

Աստծո պարգևը ձեզ նոր կյանք է՝ լի արդարությամբ, խաղաղությամբ, ուրախությամբ և մտերմությամբ՝ Նրա հետ:

Ջոյս Մայեր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s