Մայր Թերեզա||Mother Teresa

Հիսուսի նման պատկանում ենք աշխարհին՝ ապրելով ոչ թե մեզ համար, այլ ուրիշների. մեր զորությունը Աստծուց բխող երջանկությունն է։

Like Jesus we belong to the world living not for ourselves but for others. The joy of the Lord is our strength.

Это слайд-шоу требует JavaScript.


1997 թվականը ճակատագրական եղավ շատ մարդկանց համար աշխարհում։ 2 նշանավոր անձնավորություն՝ Ուելսի արքայադուստր Դիանան և Կալկաթայի Մայր Թերեզան, մահացան մի քանի օրվա տարբերությամբ։
Որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ Մայր Թերեզան մահացել է խոր վշտով պայմանավորված սրտային սուր անբավարարությունից. պատճառը արքայադուստր Դիանայի մահն էր, ում հետ նա այնքան ընդհանուր բան ուներ։
Իրականում դժվար է պատկերացնել իրարից ավելի տարբեր 2 կին։ Ապրելով աշխարհի հակառակ կողմերում՝ նրանց կյանքն իրոք անցնում էր տարբեր աշխարհներում։
Մեկը գեղեցիկ, բարձրահասակ երիտասարդ մայր էր՝ բողոքական։Մյուսը՝ ծեր, փոքրամարմին՝ կաթոլիկ։
Եվ հանկարծ, 1997 թվականին նրանց նմանություններն ավելի ակնհայտ էին, քան տարբերությունները։
Ասում են, որ երբ Մայր Թերեզան իմացավ արքայադուստր Դիանայի մահվան մասին, անմիջապես ցավակցական հեռագիր ուղարկեց։ «Նա շատ մտահոգված էր աղքատների համար: Նա շատ էր ուզում ինչ – որ բան անել նրանց համար: Ահա թե ինչու էր նա իմ կողքին»։

Our most popular post till now! Let's share and spread this page and invite our friends!

Եկեք միշտ իրար տեսնելիս ժպտանք, քանի որ ժպիտը սիրո սկիզբն է։

Let us always meet each other with smile, for the smile is the beginning of love.

Դու կարող ես անել այն, ինչ ես չեմ կարող, ես կարող եմ անել այն, ինչ դու չես կարող: Միասին կարող ենք մի գեղեցիկ բան անել Աստծո համար:

Մենք զգում ենք, որ այն, ինչ անում ենք, ընդամենը մի կաթիլ է օվկիանոսում։ Բայց եթե չանենք, այդ կաթիլն անընդհատ կպակասի։

Յուրաքանչյուր ապրած օր նոր հրաշք է մեզ համար։ Օր չի անցնում առանց Աստծո քնքուշ ուշադրությունը, առանց Նրա սերն ու գուրգուրանքը նշմարելու։ Ամենամեծ հրաշքն այն է, որ Հիսուս օգտագործում է այսպիսի ոչնչությունների, մեզ նման աննշան մարդկանց՝ իրականացնելու համար Իր սիրո գործը։
Աստծում տեսնում եմ յուրաքանչյուր մարդու մեջ։ Երբ լվանում եմ բորոտի վերքերը, զգում եմ, որ Տիրոջն եմ խնամում։ Գեղեցիկ փորձառություն չէ՞։

Սերը ցանկացած եղանակի և ժամանակի պտուղ է՝ բոլորին մատչելի։ Որևէ մեկը կարող է քաղել այն, և չափ գոյություն չունի։ Որևէ մեկը կարող է հասնել այս սիրույն խորհրդածությամբ, զոհողության և աղոթքի հոգով. եռանդուն ներաշխարհով։ Ապրու՞մ ենք իրոք այս կյանքով։

Շատ դժվար է աղոթել, երբ մարդ չգիտի ինչպես անել։ Պետք է մենք մեզ օգնենք սովորել։ Ամենակարևորը լռությունն է։
Սրտի լռության մեջ խոսում է Աստված։
Թող Աստված մեզ լցնի ու այդ ժամանակ միայն խոսենք։
Փոքր գործեր արե՜ք մեծ սիրով։

Լռության պտուղը աղոթքն է,
Աղոթքի պտուղը հավատն է,
Հավատքի պտուղը սերն է,
Սիրո պտուղը ծառայությունն է։

Սիրո գործերը միշտ խաղաղության գործեր են։ Ցանկացած ժամանակ, երբ սերը կիսես ուրիշների հետ, կնկատես, որ խաղաղությունը կտարածվի քո և նրանց վրա։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s