Քրիստոնյան և Աստվածաշունչը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱՐԺԵՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստոնյան և Աստվածաշունչը

Շարունակելով Աստվածաշնչի արժեքավորության մասին ասույթների շարքը, այսօր կներկայացվեն 6 մեծ մտածողների ասույթներ։
1. 19-րդ դարի հռչակավոր բնագետ Ֆարադեյը արտահայտվել է այսպես. «Աստվածաշունչը ելնում է Աստծուց և ով Աստծուց է, նա լսում է նրա ձայնը»:

2. Ֆրանսիացի նշանավոր քիմիկոս և կենսաբան Լուի Պաստերը գրել է. «Երջանիկ է նա, ով ծառայում է ավետարանական իդեալներին: Ահա մեծ գաղափարների և մեծ խիզախումների աղբյուրը»:

3. 19-րդ դարի տաղանդավոր բանաստեղծ Բայրոնի մահից հետո նրա Աստվածաշնչի մեջ գտան նրա կողմից գրված հետևյալ տողերը. «Այս սրբազան գրքում է գաղտնիքների գաղտնիքը: Բոլոր մահկանացուներից երջանիկ է նա, ում Աստված ողորմություն է տվել լսելու, կարդալու, աղոթքով արտաբերելու և երկյուղածությամբ այս գրքի խոսքերը ընկալելու: Երջանիկ են նրանք, ովքեր ի վիճակի են բացելու Աստվածաշնչի դռները և վճռականորեն գնալու նրա ճանապարհներով: Բայց լավ կլիներ, որ երբեք չծնվեին նրանք, ովքեր կարդում են Սուրբ Գիրքը այն նպատակով, որպեսզի կասկածեն և անփութորեն վերաբերվեն նրան»:

4. Ալեքսանդր Պուշկինն այս գրքի մասին ասում է. «Մենք երբեք Աստվածաշնչից լավ ոչինչ չենք կարող տալ ժողովրդին: Դա միակ Գիրքն է աշխարհում, նրա մեջ ամեն ինչ կա»:

5. Դոստոևսկին Աստծո խոսքը համարում էր մարդու կյանքի անբաժան ուղեկիցը: Մեծ գրողը Ավետարանից չբաժանվեց ընդհուպ մինչև մահը, պահպանելով այն որպես սրբություն և մշտապես կարդում էր մեծագույն երկյուղածությամբ: Մահից երկու ժամ առաջ նա խնդրեց, որ Ավետարանը, որ այդքան հոգևոր մխիթարություն էր տվել իրեն, հանձնվի իր որդուն՝ որպես հայրական օրհնություն: Ավետարանում էր նա երջանկություն և հանգստություն գտել իր տառապող հոգու համար: Նա ասում է. «Տեր, ի՛նչ գիրք է այդ Սուրբ Գիրքը, ինչպիսի՛ հրաշք և զորություն է տրված նրանով մարդուն: Ինչքա՛ն գաղտնիքներ՝ լուծված և հայտնված: Սիրում եմ այդ Գիրքը: Կկորչի ժողովուրդը առանց Աստծո խոսքի, քանի որ ծարավ է նա այդ Խոսքին և ամեն գեղեցիկի ընկալմանը»:

6. Լև Տոլստոյը Աստվածաշնչի մասին այսպես է արտահայտվում. «Փոխարինել այդ գիրքը, ինձ անհնար է թվում: Ամեն ինչ, ամեն բառ նրանում ճշմարիտ է որպես հայտնություն և ճշմարիտ է որպես գեղարվեստականություն: Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես հնարավոր կլիներ կրթությունը, եթե չլիներ այդ Գիրքը: Ես չգիտեմ աշխատություն, որ իր մեջ միացներ մարդկային մտքի բոլոր կողմերը այդքան սեղմ բանաստեղծական տեսքով, ինչպես Աստվածաշնչում է: Թող նրանք, ովքեր ժխտում են Աստվածաշնչի դաստիարակչական նշանակությունը, ովքեր ասում են, որ Աստվածաշունչը հնացել է, թող նրանք հորինեն այդպիսի գիրք, այդպիսի պատմություններ, որ բացատրում են բնության երևույթները, մարդկային հարաբերությունները»:
Մարանաթա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s