Շինանյութ` հավիտենական բնակարանի համար

Մահանալուց հետո մի մարդ հայտնվում է երկնքում: Հրեշտակը, նրա ձեռքից բռնած, ուղեկցում է ոսկե փողոցներով. ամենուր շքեղ պալատներ էին:

Մի հսկայական դղյակի մոտ կանգնելով՝ մարդը բացականչում է.

-Օ՜, ի՜նչ գեղեցիկ է, երևի սա իմն է:

-Ո՛չ, բարեկա՛մս, ե՛կ շարունակենք,- պատասխանում է հրեշտակը:

Հաջորդ պալատը ավելի փոքր էր, բայց նույնպես գեղեցիկ: Մարդը հարցնում է.

-Օ՜, երևի այս մե՞կն է իմը:

-Ո՛չ… ,-ասում է հրեշտակը:

Կանգ առնելով մյուս՝ ավելի փոքր, բայց նույնպես շատ գեղեցիկ, ադամանդակուռ պալատի մոտ` մարդը կրկին բացականչում է.

-Շնորհակա՜լ եմ այս հիանալի ապարանքի համար:

-Բայց սա ևս քոնը չէ,- ընդհատում է հրեշտակը:

Շուտով մոտենում են մի անշուք փայտյա տնակի, ուր նույնիսկ պատուհան չկար: Մարդն անգամ չի էլ նկատում այդ տնակը: Բայց այս անգամ հրեշտակն է կանգ առնում և ասում.

-Ահա՛ և քո տնակը:

-Բայց… ինչո՞ւ, մի՞թե ես սրան էի արժանի,- զարմանում է մարդը:

-Ինչ շինանյութ որ ստանում ենք ներքևից, դրանով էլ կառուցում ենք…,- պատասխանում է հրեշտակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s