Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը

Ֆրիդրիխ Նիցշե՝ աթեիստ, գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր: Արդեն 45 տարեկանում նկատվում են հոգեկան խանգարման ախտանիշեր: Ավելի ուշ ամբողջովին խելագարվում է: Մահանում է 55 տարեկանում՝ պառկած երկաթե վանդակում:

Ֆրիդրիխ Նիցշե

Ֆրիդրիխ Նիցշե

Յոհան Վոլֆգանգ Գյոթե՝ գերմանացի քնարերգու, մտածող և պետական այրն ասում էր. «Ավելի շատ լույս»…

Յոհան Վոլֆգանգ Գյոթե

Յոհան Վոլֆգանգ Գյոթե

Վոլտեր՝ մեծագույն զվարճախոս, ֆրանսիացի փիլիսոփա: Սարսափելի ավարտ է ունենում՝ ողջ գիշեր աղաղակելով՝ օգնեցե՜ք… Նրան խնամող բուժքույրն ավելի ուշ ասում է. «Եվրոպայի ողջ գումարներն էլ ինձ տային, չէի ցանկանա նման մահ տեսնել, ինչպիսին Վոլտերինն էր»… Հենց այս հեղինակին է պատկանում հետևյալ արտահայտությունը՝ «Եթե Աստված չլիներ, ապա հարկ կլիներ Նրան հորինել»:

Վոլտեր

Վոլտեր

Դևիդ Հյում՝ աթեիստ, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ: Մահվանից առաջ անդադար աղաղակում էր. «Ես հրդեհի մեջ եմ, այրվում եմ…»: Նրա հուսահատությունը սարսափելի էր…

Դևիդ Հյում

Դևիդ Հյում

Նապոլեոն Բոնապարտ՝ ֆրանսիացի կայսր, զորավար և պետական գործիչ: Նրան բուժող բժիշկը գրում էր. «Կայսրը մահացավ մենության մեջ՝ բոլորից թողնված ու լքված: Մահկանացուն կնքելուց առաջ նրա պայքարը սոսկալի էր»…

Նապոլեոն Բոնապարտ

Նապոլեոն Բոնապարտ

Վլադիմիր Իլյիչ Լենին՝ ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, ՌԽՖՍՀ առաջին ղեկավար: Մահանում է խավարամիտ վիճակում՝ սեղանից, աթոռներից ներողություն էր խնդրում իր մեղքերի համար: Որքան տարօրինակ է լսել այս ամենը մեկի մասին, ով միլիոնավոր մարդկանց առաջնորդն էր, իսկ հաճախ նույնիսկ՝ իդեալը…

Վլադիմիր Իլյիչ Լենին

Վլադիմիր Իլյիչ Լենին

Թոմաս Հոբս՝ անգլիացի փիլիսոփա և գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ՝  «Ես կանգնած եմ դեպի խավարն ընկնելու ահասարսուռ անդունդի առջև»:

Թոմաս Հոբս

Թոմաս Հոբս

Ուինսթոն Չերչիլ՝  երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների անգլիացի վարչապետ. «Որքա՜ն խենթ եմ ես»…

Ուինսթոն Չերչիլ

Ուինսթոն Չերչիլ

Եմելյան Յարոսլավսկի՝ աթեիստական միջազգային շարժման նախագահ. «Խնդրո՛ւմ եմ, այրե՛ք բոլոր գրքերս: Նայե՛ք Սուրբին: Նա արդեն վաղուց ինձ է սպասում: Նա այստեղ է»:

Եմելյան Յարոսլավսկի

Եմելյան Յարոսլավսկի

Կարլ 9-րդ՝  Շվեդիայի թագավոր. «Ես մահացա: Ես դա գիտակցում եմ»…

Կարլ 9-րդ

Կարլ 9-րդ

Տիտանիկ հսկայական նավի ինժեները, ավարտելով շինարարական աշխատանքները, լրագրողների այն հարցին, թե որքանով է անվտանգ այդ հրաշք գեղեցկուհին, հեգնանքով պատասխանում է. «Այժմ նույնիսկ Աստված չի կարող այն խորտակել»: Անշուշտ, բոլորը գիտեն, թե ինչ պատահեց անպարտելի և անխորտակելի «Տիտանիկին»…

Տիտանիկ

Տիտանիկ

Բրազիլացի մի երիտասարդ կոմպոզիտոր, երգիչ, բանաստեղծ Ռիո դե Ժանեյրոյում ելույթի ժամանակ, ծխախոտի ծուխը ներ է շնչում և բաց թողնում օդում՝ դեպի վեր՝ հայտարարելով. «Աստվա՛ծ, սա Քեզ»… Դրանից շատ չանցած նա մահանում է ՁԻԱՀ-ից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s