Բանաստեղծություն

Անխոս սեր
Նայեմ աչքերիդ ու փորձեմ կարդալ
Այն ինչ գրված չէ, ուզում եմ տեսնել
Գիտեմ ստով եմ ապրում ու ստին հավատում
Սովորել եմ ես հավատալ, հուսալ
Դժվարությունն անտեսել ու առաջ գնալ
Ընդունել այն ինչ կա կամ էլ չի եղել,
Բայց գիտեմ Աստված մեզ հետ է միշտ
Թող խոսքերդ քո սուտ լինեն ու ցավոտ հեքիաթ,
Թող լինի մշուշ, որի մեջ փնտրում եմ ես քեզ,
Հեշտ է ծիծաղել ուծաղրել թույլին
Հեշտ է միշտ խաբել ու հաճույք ստանալ
Թող տանջվեմ , ոչինչ այդպես էլ է պետք
Մարդիկ են դաժան դա ես լավ  գիտեմ
Թող հիմար լինեմ ու քեզ հավատամ,
Թող դատեն մարդիկ ու խոսեն անվերջ
Աստվածն է դատավորն իմ մեծ ու ճշմարտասեր,
Կյանքի դասերն են սրանք ու ճիշտ ապրելու
Անսխալ չեն մարդիկ ու ոչ անթերի,
Բայց եթե հանկարծ սա սուտ է, խաբկանք
Կխնդրեմ Աստծուց, որ քեզ նա ների,
Դու չես մեղավոր , կյանքն է քեզ ստիպել.
Ուզում եմ միայն քայլել ես ճիշտ ու մաքուր ,
Բայց շատ պարզ գիտեմ , սովորել է պետք,
Ինչպես մանկիկն է տե՛ս, նոր չոչ անում,
Այնպես էլ մենք, կյանքն ենք հասկանում,
Ուզում եմ ժպտալ ,կողկիդ միշտ լինել,
Ու դժվար պահին մենակ չթողնել:
Հիմա խնդրում եմ քեզ,
Ուղղակի ժպտալ , թեկուզ խաբելով
Թեկուզ իմ սրտից արյունթափելով,
Ես քեզ կթողնեմ , հեռուկգնամ,
Միայն ժպիտիդ փոշինկտանեմ,
Կուզես հետ բերել,բայց ուշ կլինի,
Կարող է էլ քեզ նույնիսկ  չհիշեմ,
Նոր կյանք կմտնեմ,   ուրախ կլինեմ,
Իսկ դու կլինես միխաբկանք դաժան,
Որ կապրի իմ հետ ,մինչև կյանքիս վերջ,
Ինչպես մի փոշի,որնեկավ հանկարծ
Հոգիս իմ խառնեց ուկորավ անհետ,
Կարծես , թե ոչինչ չէր Էլ կատարվել.
Ուղղակի հուսով եմ, որ այդ ժամանակ
Իմ ու քո մեղքերը ներված կլինեն

Հեղինակ Լուսինե

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s