Ինչպես հեռակառավարել անհատական համակարգիչը iPad-ի և iPhone-ի միջոցով

Երբեմն ստեղծվում են պարագաներ, երբ գտնվում եք հեռու տան համակարգչից և ցանկանում եք աշխատել կամ կարևոր տվյալներ որոնել այդ համակարգչի վրա: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները մեր օրերում այնքան են զարգացել, որ անհատական համակարգիչները կարող եք ղեկավարել նաև կիլոմետրերով հեռավորության վրա՝ օգտագործելով այլ համակարգիչներ կամ բջջային հեռախոսներ: Այլ համակարգչի միջոցով մյուս համակարգիչը կառավարելու մասին բլոգում արդեն խոսել եմ, այդ պատճառով այսօր կանդրադառնամ միայն iOS համակարգով աշխատող սարքերի (iPhone, iPad) միջոցով անհատական համակարգիչները հեռակառավարելուն:

Համակարգչի կարգավորումներ

1. Այցելեք այս կայքը և գրանցվեք:
2. Ներբեռնք ծրագիրը և տեղադրեք համակարգչի վրա:
3. Տեղադրելու ընթացքում ընտրեք որևէ գաղտնաբառ:
4. Տեղադրելուց հետո բացեք ծրագիրը:

iPad/iPhone-ի կարգավորումներ:

1.Ներբեռնեք և տեղադրեք այս ծրագիրը iPad/iPhone-ի մեջ:
2.Բացեք ծրագիրը և հեռակառավարեք համակարգիչը:

Կարգավորումներից հետո ցանկացած ժամանակ կարող եք պլանշետի կամ հեռախոսի վրա բացել LogMeIn ծրագիրը ու հեռակառավարել համակարգիչը, եթե իհարկե համակարգիչը միացված է ինտերնետին և LogMeIn ծրագիրը բաց է նաև համակարգչի վրա:

 

Այս մեթոդով կարող եք նաև ղեկավարել համակարգիչը ցանկացած այլ համակարգչի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է մի համակարգչի վրա տեղադրել ու կարգավորել ծրագիրը, իսկ մյուս համակարգչով այցելել logmein.com և կատարել մուտք: Այսինքն ցանկացած ինտերնետ դիտարկչով կարող եք կապ հաստատել մյուս համակարգչի հետ:

Ծրագիրը հասանելի է նաև Android համակարգով աշխատող հեռախոսների ու պլանշետների վրա (Android-ի դեպքում ծրագիրը վճարովի է):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s